united, joined, conjoined, connected, annexed;
contiguous, adherent, adhesive, sticking;
adjoining, abutting, lying close to;
conjointly, together, at the same time;
— ընթանալ, to run together;
to concur with, to cooperate;
to compete;
— լինել, to be annexed;
Որպէս Կցեալ. կցորդ. կպած, քովը.
Հեռեգոյն վայրօ՞ք ինչ յերկնից, թէ կից իցեն. (Կիւրղ. ծն.։)
Յորժամ վասն հաւատոցն կրօնից բանք իցեն, որպիսի՞ ինչ վարք առ այն զօրաւոր կց են լինել. (Ոսկ. տիմ.։)
Միայարկս եւ միամեղունս առ միմեանս կից շինէին զտունս իւրեանց ընդ տաճարն. (Նչ. եզեկ.։)
ԿԻՑ. նխ. Զոյգ ընդ. ի միասին. հաւասար. առընթեր. նման. ըստ. կցած, կերպ, միատեղ, հետը.
Աղաղակեաց ի ձայն մեծ շուշան. աղաղակեցին եւ երկոքին ծերքն կից նմին. (Դան. ՟Ժ՟Գ. 24։)
Եւ է այսպէս, զօր կից աղօթիցն ունի բանս. (Խոսր.։)
Աթոռակից պատարագակից, մանաւանդ թէ քահանայից կից. (Մագ. ՟Ա։)
Ի միում դաշտի կից միմեանց իբրեւ զմի այգի. (Վրդն. երգ.։)
Յիւրեանց անուն կից եդին զանուանս քաղաքացն։ Սիրոս, յորոյ անուն կից եւ սիրիա անուանեցաւ որ են ասորիք. (Եւս. քր. ՟Ա. ՟Բ։)
ԿԻՑ. մ. Զուգաց. հաւասար. ի միասին. միաբան. մէկտեղ.
Կից ընթանան ժամանակքն ի կանոնս՝ որ առաջի կայ. (Եւս. քր. ՟Բ։)
Յանկարծօրէն կից ի վեր առաւեալ զսակուրսն՝ զարկանէին թագաւորին պապայ. (Բուզ. ՟Ե. 32։)
ԿԻՑ, կիցք. ա. Զոյգ, եւ կցորդ. որպէս եւ գ. Կցորդութիւն. միաբանութիւն. տեղի միանալոյ ճանապարհաց.
Զմասունս մարմնոյն տեսցէ ոք այսպէս կիցս եւ զոյգս, միաւորութեամբ անջատելս, եւ բաժանմամբ միացեալս. (որպէս երկու աչք, ձեռք, եւ այլն) (Փիլ. լին. ՟Գ. 5։)
Մի՛ այսուհետեւ վասն կից անուանն այլ ընդ այլ կից գնասցես. այսինքն վասն հոմանունութեանն ընդ այլ ճանապարհ խոտորեսցիս. (Կոչ. ՟Ժ՟Դ։)
Ի կիցս բանից ըղձաձայնութեանց. (Նար. կուս.։)
ԿԻՑՔ ՃԱՆԱՊԱՐՀԻ. Տեղի՝ ուր միանան կամ բավժանին այլեւայլ ճանապարհք. ըստ յն. ծագ կամ գլուխ. ճամբու բերան.
ննջեն ի կիցս ամենայն ճանապարհաց. (Ես. ՟Ժ՟Ա. 20։)
Հասեալ ի կիցս ճանապարհին՝ որ զատանէր յաշխարհն հայոց. (Ճ. ՟Բ.։)
ԿԻՑՔ. գ. Զոյգք ոտից կենդանեաց. ուստի ԿԻՑՍ ԸՆԿԵՆՈՒԼ, կամ ՀԱՆԵԼ, է Աքացել. ոտիւք հարկանել.
Խիստ է քեզ ընդդէմ սուսերի կիցս ընկենուլ. (Վրք. ոսկ. (նոր ձ. կիցս արձակել)։ Գիրացաւ յակոբ եւ ստուարացաւ, եւ կիցս ընկէց արարչին իւրոյ. Լմբ. սղ.։)
Ըզկերակրիչ տէրըն թողեալ, արարչին կիցս ընկեցեալ. (Վահր. ոտ.։)
Քանզի թագաւոր հեզ՝ հանդարտ եւ զգօն ունին, եւ կիցս ընկենուն, այլում բռնաւոր իշխանի ցանկանան. (Ոսկ. ես.։)
Կիցս ընկենուն հակառակութեամբ անհաւատութեան իւրեանց փրկութեանն. (Լմբ. վերափոխ.։)
Ձիրքն կիցք հանեն, եզինքն եղջիւր ածեն. (Մանդ. ՟Ե։)
էշն ամենայն զօրութեամբ իւրով կիցս եհան (կամ եհար). (Ոսկիփոր.։)
Իսկ (Յհ. կթ.)
Կիցս իբրեւ զայծեամն ընկեցեալ, ի տանիսն վազէր. իմա՛, հարեան զոտս ընդ գետին։
Գտանի գրեալ եւ եզակի.
Կից ընկենուլ եւ անգուշել. (Եփր. համաբ.։)
• «իրար մօտ, կպած» Կիւրղ. ծն. «միա-սին, հետը» Դան. ժգ. 24. Եւս. քր. «միա-սին, միաբան, ամէնքը միասին և միևնոյն ժամանաև» Բուզ. Եւս. քր. «ճանապարհնե-իի իրար միացած տեղը, ճամբի գլուխ» Ես. ծա. 20. Կոչ. որից կցել «միացնել, զօդել, կպցնել» ՍԳր. «երգակցիլ, ձայնակցիլ» Բ. մակ. ա. 23. Ոսկ. մ. ա. 11. «արգիլել, չթող-նել?» Անսիզք 49. կցան Սեբեր. 103. կցկցել Ոսկ. ես. Կոչ. Եզն. կցկցանք Ոսկ. փիլիպ կցորդ «կից» ՍԳր. «մի տեսակ երգ» Ոսկ ա. տիմ. Փարպ. որ և կցուրդ Յհ. իմ. (ըստ Մ. Աբեղեան, Արրտ. 1912, 729-731 այս-պէս էին կոչւում այն հոգևոր փոքրիկ եր-գերը՝ որ հին ժամանակ Ս. Գրքի սաղմոս-ներից և օրհնութիւններից յետոյ՝ իբր յաւե-լուած էին երգում, նրանց կից, իբրև յառա-սութիւն. հմմտ. նաև կացուրդ). կցորդիլ Իւս. պտմ. կցորդութիւն Ագաթ. կցուած Սիր. իէ. 2. Վեցօր. կցուածոյ Եւագր. կցըր-դասաց «երգասաց» Մխ. դտ. կցկցոտ Ոսկ. յհ. ա. 10. կցկցութիւն (նորագիւտ բառ) Թղ. պրոկղ. (ՀԱ 1921, 18), թերևս նաև կցխանի, կցղաք «կախանի համար փունջ փունջ կա-պած պտուղներ» Վստկ. 134, 187 ևն։ Կից բառով բարդուած են բազմաթիւ ձևեր, ո-րոնք «նոյն» կամ համ մասնիկի նշանակու-թիւնն ունին. այսպէս օր. ձայնակից Գ. մակ. դ. 6. գողակից Ես. ա. 23. գործակից ՍԳր. գերեկից Հռ. ժզ. 7. Ոսկ. ա. տիմ. ժդ. գա-ւառակից Փարպ. զինուորակից Փիլիպ. բ. 25. Փիլիմ. 2. դրակից Փարպ. դատակից Եփր. զուարթակից Ագաթ. զարդակից Ոսկ. եբր. իը. երամակից Վեցօր. երդակից Ել. գ. 22. ընդդիմակից Ես. կդ. 2. ընդելակից Կորիսն. թևակից Կոչ. ժամանակակից Եզն. Եւս. քր. ժառանգակից ՍԳր. եι-րակից Բուզ. լանջակից Ոսկ. ա. տիմ. ժե. լծակից ՍԳր. Եզն. խաչակից Հռ. զ. 6. Ագաթ. ծառայակից ՍԳր. կենակից ՍԳր. նիզակակից ՍԳր. Ագաթ. ևն, ո-րոնց վրայ արդի գրականը աւելացրել է շատ ուրիշ նոր ձևեր. ինչ. յանցակից, գա-ղափարակից, մեղսակից ևն։ Այստեղ է պատկանում նաև կիցք «անասունի յետևի մասը» Սմբ. դատ. 60, որից «աքացի, քա-ցի», այսպէս՝ կիցս ընկենուլ Ոսկ. ես. Եփր. համաբ. կիցս հանել Մանդ. իբր «աքացել, քացի տալ» կամ փխբ. «խեռել, անսաստել», որից կիցընկէց կամ կիցսընկէց Կանոն. կցատող Սեբեր. 200. կցածել կամ կցացել «աքացել» Ոսկ. մ. և յհ. ա. 3 (էջ 57), կցար-կող «կից զարնող» Սարգ. ա. պետ. ը. էջ 326բ (չունի ԱԲ). հմմտ. պրս. [arabic word] ǰui-ta, թրք. [arabic word] čiite «ձիու, էշի քացի, կիցք», որ ծագում են պրս. ǰuft, թրք. čift «զոյգ, կից» բառից։-Նոյն բառն է նաև կցակ, որ ՆՀԲ և ԱԲ մեկնում են «գրտակ. նկանակ», բայց բուն նշանակում է «զոյգ, երկու հատ». հմմտ. «Ա՛ռ ընդ քեզ զքառա-ռուն կցակս հացի» Վրք. հց. Ա. 636. «Առ քեզ քառասուն կցակս հացից» Լմբ. սղ. սր-րանց մէջ կցակս հացի(ց) պէտք է մեկնել «մի զոյգ հաց», իբր թրք. bir čitt ekmek. նոյն է նաև գւռ. կից հաց Չմշ. «իրար կաած զոյգ հաց՝ որ հարաանիքի ժամանակ դրացի-ներին են բաժանում»։ Արմատի երկրորդ ձևը կամ նրա ձայնդարձն է կուց, որ ան-կախ գործածութիւն չունի. յետնաբար մի-այն գտնում ենք կուց Յայսմ. յնվ. 3 «երկու բուռը միասին կցած՝ գոգաւոր մի խոռոչ հմմտ. կից՝ նոյն նշանակութեամբ, նորա-ռիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ձմ. ճծը. «Արիստոտէլ ասէ թէ ա՛յնչափ նիւթ կայ ի մին կից հողն, սրպէս ի հազար կից հուրն». (մի քիչ յետոյ՝ «Ի մին ագահ և աշխարհասէր մարդն՝ որ է իբրև զմին ափ հող, հազար այնչափ նիւթ կայ, որ է մարմնական հեշտութիւն, զինչ ի հազար հոգևոր մարդն որ է իբրև զհուր). հմմտ. նաև գաւառականները, որոնք երկու ձևերն էլ պահած են. այսպէս՝ Ակն. Ապ. Ղզ. Մկ. Վն. կուց, Մրղ. կուց, Ոզմ. կօզ, Հմշ. Ղզ. Ղրբ. կից, Ակն. Սեբ. կիս, Մշ. կիցք, Ղրբ. կիսք, բոլորն էլ «ափկից, բուռ», որից նաև Ղրբ. կի՛սքէլ (<*կիցքել) «մի բանից երկու բուռ միասին առնել»։
• Bugge, Etrusk. u. Armen. 113 ետ-րուսկ. cšurϑ-«ամուսին» նոյնացնում է հյ. կցորդ բառի հետ։ Գարագաշեան, Նաղիկ 1891, էջ 89 խից, խցել բառերի հետ։ Հիւնք. կցիր «ժլատ» բառից։ Meillet MSL 8, 296 համեմատում է հբգ. zwisk «կրկնակ» բառի հետ, իբր du-«երկու» բառից։ Նոյն, MSL 18. 267 առանց պատճառի՝ օտար և փոխառեալ մի բառ է կարծում։ Pedersen KZ 40, 211 Հայ. դր. լեզ. 104 երկու բառի հետ նոյնարմատ է համարում, ընդունելով Meillet-ե համեմատութիւնը, իբր =հբգ. zwisk։ Bugge, Lуk. St. 1, 59, 76, 84 լիւկ. ϑurtta «ընկեր», ետրուսկ. tu--surϑīr «ամուսին» բառերի հետ, որ հենց ինքը մերժում է 2, 14 և 110։ Pat-rubány ՀԱ 1908, էջ 276 յն. δοῦλος «ծառայ», գոթ. taujan «անել» բառերի հետ։ Karst, Յուշարձան 405 սումեր. kid «հետ», kut «ընկերանալ», 426 թթր. qat «կից, ընկեր», 430 թթր. օսմ. eš «ընկեր, նման»։ Persson, Beitr. I 316, 335 և 125-6 յն, βόστρυχις «խո-պոպիք», լտ. vespices «մացառ, թա-ւուտք», սնա. gucčha-«թաւուտ» բառերի հետ. ինչպէս և սերբ. gvodz «անտառ»։ Այս մեկնութիւնը յիշում է Boisaq 1101։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] kič «քացի, կիցք»։
• ԳՒՌ.-Ախց. Կր. կցէլ, Ագլ. Մկ. Տփ. կը-ցիլ, Ոզմ. կցիլ «թել կապել», կցվիլ «շների զուգաւորուիլը», Ննխ. գցէլ, Ղրբ. կցնէլ, Ակն. գըցցէլ, Զթ. գը'ցիլ, Հմշ. գցուշ, Ալշ, Մշ. կծել. հմմտ. նաև Ատն. մասնակիչ «մասնակից»։ Նոր բառեր են կցակ, կցան, կցկտուր, կցմցել, կցնորդ, կցղուանք, կը-ցուան, կցուանք։
• ՓՈԽ.-Վրաց. კიცვა կիցվա, შეკიცვა շե-կիցվա «կցել, կապել, իրար միացնել» (ըստ Մառ, Иппoл. 65)։